National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.05.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 7-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:

Հանդիպումը տեղի է ունեցել Ազգային ժողովում ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման 2-րդ ծրագրի մեկնարկին ընդառաջ:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը ՀՀ-ում խորհրդարանական ժողովրդավարության կայացման գործում շարունակական ջանքերի եւ Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման գործակալությանն առաջին ծրագրի ընթացքում ցուցաբերած աջակցության համար, ողջունել Նորվեգիայի Հանրապետության կառավարության հետ սկսվող համագործակցությունը:

«Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն, եւ այս ճանապարհին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել ու ողջունել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի գործունեությունը: Ծրագրի դրական արդյունքները նկատելի են թե՛ Ազգային ժողովի աշխատանքում, թե՛ քաղաքացիների եւ քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններում»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ: Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցությունը տարբեր ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու հարցում հատկանշական է մեզ համար: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության աշխատանքը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման հարցում»,- նշել է Իվանա Ժիվկովիչը:

Անդրադառնալով «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին` ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը գոհունակությամբ փաստել է առաջին ծրագրի հաջող իրականացման մասին` շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին ծրագրի իրականացմանն անվերապահ աջակցության համար:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը` կարեւորելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերը տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման հարցում: